Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ԱՄՆ-ը և ՌԴ-ն կրճատում են իրենց միջուկային զինանոցները

ԱՄՆ-ը և ՌԴ-ն կրճատում են իրենց միջուկային զինանոցները
18.07.2018 | 23:55

ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կատարում են Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՌՀՍՊ) գծով պարտավորությունները: Լուրերը հաստատել է պետդեպարտամենտը` հրապարակելով երկու երկրների 2011-ի փետրվարի 5-ին ուժի մեջ մտած համաձայնագրին համպատասխան իրենց միջուկային զինանոցների կրճատման մասին տեղեկանք, որտեղ նշված է, որ Ռուսաստանն ունի միջուկային սպառազինությունների՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների 527 օպերատիվորեն ծավալված կրողներ, ծանր ռմբակոծիչներ, սուզանավերում բալիստիկ հրթիռներ և այլն: ԱՄՆ-ն ունի 652 կրող և 1350 մարտագլխիկ:


Ամբողջությամբ վերցված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների և սուզանավերում բալիստիկ հրթիռների ծավալված և չծավալված արձակման կայանքների, նաև ծանր ռմբակոծիչների թիվը Ռուսաստանում 779 է, ԱՄՆ-ում՝ 800: Տվյալները բերված են 2018 թվականի փետրվարի 5-ի դրությամբ և արտացոլում են կողմերի ներկայացրած վիճակագրությունը:

Դիտվել է՝ 2304

Մեկնաբանություններ